Ապրիլի 10-ին ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

ապրիլի 10-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 11-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:

Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս