ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համատեղ հրաման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ:

Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցության համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու և համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ  հրամանը, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ համատեղ  ծրագրեր իրականացնել»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը՝ նշելով. «Այս հրամանը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, և այսպիսի ձևաչափով ավելի լավ կհամակարգվեն աշխատանքները»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Կրթության և գիտության նախարարին՝ համագործակցելու  պատրաստակամության համար և հավելեց, որ 2017թ. սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ կքննարկվեն նաև Սփյուռքում մայրենիի պահպանությանը վերաբերող խնդիրներ: «Այստեղ ևս Սփյուռքի և Կրթության և գիտության նախարարությունները կարող են աջակցել միմյանց՝ լավագույն մասնագետներին հրավիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու և բազմաթիվ այլ հարցերում», – նշեց Սփյուռքի նախարարը:




Լրահոս