
Մադրիդի «Ռեալ»-ի ձախ պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն հետաքրքրել է «Գալաթասարայ»-ին: Թուրքական ակումբը նրան դիտարկում է որպես Լիոնել Կարոլին փոխարինող: Ֆուտբոլիստն ամռանը կարող է վաճառվել 5-6 մլն եվրոյի դիմաց:
«Գալաթասարայը» պատրաստ է տարեկան 4 մլն եվրո վճարել Կոենտրաուին, որն այս մրցաշրջանում ընդամենը 4 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում: