Հետաքրքիր իրավիճակ Երևանի ավագանու ընտրություններում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որ ձեւավորել է Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, չեն մասնակցում ընտրություններին:

Այս ընտրություններին չեն մասնակցում նաեւ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացած ուժերը` ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, ՕԵԿ-ը: Ու հիմա, ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում անցողիկ 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի կունենա այդ երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն` այսօր արդեն կարող ենք ասել, որ Երեւանի ավագանիի կազմում կլինեն մասնակից 3 ուժերի ներկայացուցիչներ, թե ով կհաղթի եւ քաղաքապետ կնշանակի, կորոշի երեւանցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս