Քեֆ է լինելու. Արա Աբրահամյանը նշում է 60-ամյակը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կնշի իր 60-ամյակը Մոսկվայում: Նա ԱՄՆ-ից Մոսկվա է վերադարձել կարճ ժամանակով։ Իր հոբելյանական տարեդարձը նշելուց հետո նորից կմեկնի Նահանգներ: Նրա ծննդյան տարեդարձին կմասնակցեն նաև հայաստանցի պաշտոնյաները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին որևէ մասնակցություն չունեցավ: Իր՝ ընտրություններին չմասնակցելն Աբրահամյանը պատճառաբանեց առողջական խնդիրներով: Նա բուժում է ստանում Միացյալ Նահանգներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս