
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա նշանակումը կախված է 2018թ․աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից: Դրանից հետո պաշտոնից կհեռանա այս աննախադեպ միջոցառման հեղինակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վիգեն Սարգսյանը:
Նա ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։
Մինչ այդ և՛ Վիգեն Սարգսյանը, ե՛ւ Վլադիմիր Գասպարյանը կմնան իրենց պաշտոններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: