Armenian text to speach

Լրագրողների տեսախցիկները ջարդած տխրահռչակ փոխգնդապետը դեռ փորձում է իր արարքներն արդարացնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար 600 հազար դրամ տուգանքի դատապարտված փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը` ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը, դիմել է վերաքննիչ դատարան` պահանջելով իրեն արդարացնել: Մինչդեռ դատաքննության ժամանակ նույն Փերիխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել ցուցմունքներ տալուց` խնդրելով հիմք ընդունել նախաքննության ժամանակ ասվածը:

Այնինչ հիմա, ընդհակառակը, վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումի մեջ պնդել է, թե ինքը հանցագործություն չի արել: Այլ կերպ ասած՝ տխրահռչակ փոխգնդապետը, որ կոտրել էր մի քանի լրագրողի տեսախցիկ ու դրանից հետո բարեհաջող կերպով շարունակել պաշտոնավարումը, դեռ փորձում է իր արարքներն արդարացնել:

Ի դեպ, նշենք, որ այս գործով դատապարտյալի աթոռին հայտնվել էր եւս երեք ոստիկան` Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը, որոնք դատապարտվել էին 500 հազար դրամ տուգանքի: Մյուս լրագրողների նկատմամբ բռնության գործը ՀՔԾ-ում 3 տարի է՝ շարունակվում է: Տեղում դոփում է նաեւ այս տարվա Սարի թաղի ջարդի քրգործը: Փերիխանյանի փաստաբանից տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարան դիմել է ոչ թե իր պաշտպանյալը, այլ ԶԼՄ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը` պահանջելով արդարացնել փոխգնդապետին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս