Ազգային ժողովի անդրանիկ նիստը կհրավիրվի մայիսի 15-ին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անդրանիկ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին։ Ճիշտ է՝ արդեն իսկ որոշված էր նիստի օրը՝ ապրիլի 27, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառով այն կհրավիրվի մոտ 20 օր ուշացումով․ հաշվարկել են, որ ՍԴ քննությունն այդքան կտեւի։ Մայիսի 15-ն ուշագրավ օր է նաեւ նրանով, որ նախորդ օրը կայանալու են Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները։ Այս հետաձգումը մի իմաստ էլ ունի՝ պատգամավորության թեկնածուների տառապանքի ժամկետն է երկարաձգվելու․ նրանցից շատերը չգիտեն՝ գնալո՞ւ են արդյոք խորհրդարան, թե՞ ընթացք է տրվելու իրենց «ինքնաբացարկի» դիմումներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս