
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կանչում են դատավորներին եւ հարցաքննում։ Ասում են անգամ, թե Արման Մկրտումյանն անձամբ է դատավորներին հրահանգում գնալ եւ ցուցմունք տալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: