Ես ելույթ եմ ունեցել Հայաստանում և Ադրբեջանում, սակայն չեմ անհանգստանում. Շուֆուտինսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին հիմարություն և անհեթեթություն է համարում Ղրիմ այցելելու համար ուկրաինական «Միրոտվորեց» կայքում իր տվյալների տեղակայումը:

«Ես կմեկնեմ Ղրիմ, որտեղ ինձ սիրում է հանդիսատեսը: Դա անհեթեթություն է: Ես ելույթ եմ ունեցել և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Մոլդովայում, և նրանք որոշեցին, որ ես ելույթ եմ ունենում ինչ-որ «օկուպացված տարածներում»: Սակայն ես չեմ անհանգստանում»,-նրա խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաև հայտնել է, որ ելույթ չի ունենա Ուկրաինայում, քանի որ այնտեղ նրան չեն սպասում:

Ավելի վաղ ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մի շարք ռուս արտիստների, այդ թվում՝ Միխայիլ Շուֆուտինսկու, Ստաս Պիեխայի, Բյանկայի և Յուլիանա Կարաուլովայի տվյալները ներառվել են ուկրաինական «Միրոտվորեց» կայքում՝ Ղրիմ այցելելու համար: Այդ ցուցակում  է նաև «Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովան:




Լրահոս