«Իսլամական պետությանն» անդամակցելու համար ղազախստանցիներին կզրկեն քաղաքացիությունից. Նազարբաև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետությանն» անդամակցելու համար ղազախստանցիներին կզրկեն քաղաքացիությունից: Այս մասին «Միր» հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Ղազախական օրենսդրության համաձայն՝ եթե մեր երկրի քաղաքացին մեկնել է այլ երկիր և անդամակցել ինչ-որ ծայրահեղական կազմակերպությանը, հայրենիք վերադառնալ նա արդեն չի կարող, ավտոմատ զրկվում է քաղաքացիությունից: Դա հարկադիր միջոց է: «Իսլամական պետություն»-ում Ղազախստանից այսօր 500-600 մարդ կա, նախկին Սովետական Միության երկրներից՝ մինչև 5000, հնարավոր է, ավելի շատ: Առաջին հերթին անհրաժեշտ է այնպիսի միջոցներ կիրառել, որիպեսզի մարդիկ չհամալրեն ահաբեկիչների շարքերը: Մենք փորձել ենք կանխարգելիչ աշխատանքներ տանել նրանց հետ, ովքեր վերադարձել են «Իսլամական պետություն»-ից, սակայն դա արդյունք չի տվել: Այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել փակել նրանց տունդարձի ճանապարհը»,-ասել է Նազարբաևը:




Լրահոս