ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուանդա հյուրանոց» և «Օուշենի 13 ընկերները» ֆիլմերի հայտնի աստղ, «Ոսկե գլոբուս»-ի երկակի դափնեկիր Դոն Չիդլն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմին:

Դերասանը թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել #KeepThePromise հեշթեգով:

«Ես տեսել եմ Դարֆուրի Ցեղասպանության հետևանքները և խոստում եմ տվել պայքարել ցեղասպանությունների դեմ»,-հայտարարել  է Չիդլը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Անդրե Աղասին և Լեոնարդո Դի Կապրիոն:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում:




Լրահոս