ԵՏՄ բոլոր անդամներին պետք է հասցնել մեկ ընդհանուր մակարդակի. Նազարբաև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին: Թեմաներից մեկը եղել է Եվրասիական տնտեսական միությունը:

Ղազախստանի նախագահը պատմել է, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ԵՏՄ-ն առավել արդյունավետ աշխատի:

«Անհրաժեշտ է ԵՏՄ բոլոր անդամներին մեկ ընդհանուր մակարդակի հասցնել: Այժմ որոշները առջևում են, երկրորդները՝ մեջտեղում, երրորդները՝ ներքևում: Դա է խնդիրը: Անհրաժեշտ է բոլորին բարձրացնել, որպեսզի հնարավոր լինի հավասար աշխատել:

Ստացվում է, որ պետությունները, որոնք ավելի աղքատ են, հույս ունեն, որ մյուսները կօգնեն իրենց: Սակայն այդպես չի լինում, կան նաև հիասթափություններ: Յուրաքանչյուրը պետք է աշխատի: Իհարկե, պետք է օգնել, անել դա առևտրի, ապրանքաշրջանառության ճանապարհով, առևտրի համար շուկաներ բացելով, սահմանները բացելով: Սակայն կրկնում եմ. յուրաքանչյուր պետություն պետք է բարձրանա հասնի որոշակի մակարդակի»,-ասել է Նազարբաևը:




Լրահոս