
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է Life.ru-ն:
Նրա խոսքով՝ այդ մասին վկայում են օպերատիվ տեղեկատվության մեծ ծավալները:
Որպես օրինակ Բորտնիկովը նշել է վերջին ահաբեկչությունները Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում և Եգիպտոսում:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի մետրոյում, զոհվել է 14 մարդ, այդ թվում ահաբեկիչ մահապարտը: Վերջին տվյալներով 90 մարդ է տուժել, նրանցից 5-ը գտնվում են ծանր վիճակում: