Շատերի համար աչքերի ցավից ազատվելու համար բավական է հանգիստ և լավ քուն, սակայն կան նախանշաններ, որոնք չպետք է անտեսվեն:
1. Սպիտակ հետքեր
Բավականին տարածված երևույթ է կոնտակտային լինզա կրողների համար: Այն կարող է եղջերաթաղանթի բորբոքման նշան լինել: Կոնտակտային լինզա կրելու արդյունքում ոչ մեծ վնասվածքը կարող է նույնիսկ եղջերաթաղանթի խոցի հանգեցնել:
2. Սպիտակ օղակ
Հաճախ դա ծերացման նշան է, որը անհանգստության պատճառ չի համարվում: Իսկ եթե այն հայտնվում է մինչև կենսաթոշակային տարիքը, ապա կարող է խոսել խոլեստերինի բարձր մակարդակի մասին, հաճախ նաև սրտի կաթվածի կամ ինսուլտի բարձր ռիսկի մասին:
3. Վնասված անոթներ
Այս վիճակը կարող է խոսել սրտային հիվանդությունների բարձր ռիսկի մասին:
4. Աչքերի չորություն
Աչքերի չորությունը դիսկոմֆորտ և քոր է առաջացնում: Ամենատարածված պատճառը սեզոնային ալերգիան է:
5. Աչքերի առջև անգույն հետքեր
Այդ հետքերը նկատելի են երկնքի, ձյան կամ սպիտակ պատի ֆոնին: Դրանք պարբերաբար հայտնվում են մեզանից յուրաքանչյուրի մոտ, սակայն դրանց կտրուկ մեծացումից պետք է զգուշանալ, դա կարող է ցանցաթաղանթի շերտավորման նշան լինել:
6. Ուռած և կարմիր աչքեր
Հոգնածության և քնի պակասի հետևանք է, որը հաճախ ընդունում են որպես բորբոքում:
7. Դեղին հետք
Հիմնականում հանդիպում է տարեցների շրջանում, ծերացման նշան է:
8. Ակամա արցունքներ
Պարադոքս է թվում, սակայն ակամա արցունքները կարող են չոր աչքի նշան լինել: Այդպիսով աչքը փորձում է հավասարակշռել խոնավության պակասը:
9. Փոքր մուգ կետ
Սա կարող է գլխուղեղում արյան շրջանառության խախտման պատճառ լինել: Ամենատարածված պատճառն օրգանիզմի ընդհանուր ծերացումն է:
10. Պատկերը պարբերաբար անհետանում է տեսադաշտից
Աչքի միգրենի նշան է: Կարող է ուղեկցվել գլխացավով:
11. Տեսողության պղտորում
Պղտորումը միայն կարճատեսության պատճառ չէ: Դա կարող է նաև դիաբետի նշան լինել:
12. Դեղին աչք
Հաճախ պատճառը լյարդի ֆունկցիաների և լեղու մարսողության խախտումն է: Դեղնությունը կարող է այնպիսի հիվանդության ախտանիշ լինել, ինչպիսին է հեպատիտը: