Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիներն աշխարհի առաջնության ուղեգրեր կստանան: Այս տարի մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասաց, որ մեր շախմատիստուհիները պատասխանատու մրցաշարին սկզբում պատրաստվել են Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը նրանց համար ուսումնամարզական հավաք է կազմակերպվել Ծաղկաձորում:

Լուսանկարը` Էլինա Դանիելյանի անձնական արխիվից




Լրահոս