Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ, որին մասնակցելու է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ն՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի և «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի թեկնածությամբ:
Այժմ կներկայացնենք, թե 2013 թվականի ավագանու ընտրություններին որ ուժերն են մասնակցել և ինչպիսի արդյունքներ են գրանցել: Մասնավորապես, նախորդ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցում էր յոթ քաղաքական ուժ, սակայն անցողիկ շեմն ապահովել էին միայն երեքը:
Նախ նշենք, որ նախորդ ընտրություններին մասնակցել է 816.494 ընտրող, որից
«Առաքելություն» կուսակցություն՝ 5 892 ձայն (0.64 %)
ԲՀԿ՝ 214 634 ձայն (23 %)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք ՝ 78 119 ձայն (8.48 %)
ՀԱԿ՝ 40 660 ձայն (4.39 %)
ՀՅԴ՝ 5 067 ձայն (3.80 %)
ՀՀԿ՝ 521 127 ձայն (55.90 %)
ՕԵԿ՝ 34 702 ձայն (3.73 %):
Ինչպես տեսնում եք այս ուժերից մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու է միայն իշխող ՀՀԿ-ն, ում ավագանու ցանկը հիմնականում մնացել է նույնը` բացառությամբ մի քանի փոփոխությունների: