ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա խոշտանգելու մի ա՞յլ միջոց է». կալանավորված սարիթաղցիների հարազատները նստացույց են անում դատախազության շենքի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած միջադեպերով կալանավորվածների հարազատներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ նստացույցի են դուրս եկել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Նրանք պահանջում են, որպեսզի 316-րդ հոդվածը փոխեն, քանի որ նրանց հարազատներից ոչ ոք այդ հանցագործությունը չի կատարել: Նստացույցի մասնակիցները պնդում են, որ իրենց հարազատները ՊՊԾ գնդի գրավման օրերին սոցիալական խնդրիների լուծման պահանջով են փողոց դուրս եկել փողոց, քանի որ Սարի թաղը երեք օր հոսանքազրկված ու ջրազրկված է եղել:

ArmLur.am-ի հետ զրույցում Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը նշեց, որ պայքարելու են մինչև վերջ, մինչև արդյունքի հասնեն: «Շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև տղաները ազատ չարձակվեն: Ոստիկանները ցուցմունք են տալիս, որ այո եղել է կենցաղային խնդիրներ, վեճը այդտեղից է սկսվել, բայց 316-րդ հոդվածի երկրորդ մասը դիտարկվում է ծանր մարմնական վնասվածք: Սա խոշտանգելու մի ա՞յլ միջոց է»,- նշեց նա:

Խոսելով հացադուլի դիմելու մասին` Լալա Բերնեցյանն ասաց, որ չի կարծում, թե իրավիճակը դրան կհասնի, քանի որ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից այլ տպավորություն է ստացել:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել էր սարիթաղցիներից մի քանիսին:

Իսկ եթե դատարանը հաստատի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքը, ապա սարիթաղցիները կազատազրկվեն 5-10 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

Արփինե Թովմասյան




Լրահոս