ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 1999թ. հիմնած Trump Models գործակալությունը փակվել է: Այս մասին, ինչպես փոխանցում է Business Insider-ը, հայտարարել է Trump Organization-ի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ նման որոշում է ընդունվել Miss Universe Organization-ի վաճառքից հետո: «Trump Organization-ը հեռանում է մոդելային բիզնեսից»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ ընկերությունը կենտրոնացել է հիմնականում անշարժ գույքի և գոլֆի ոլորտներում բիզնեսի վրա:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփի մոդելային գործակալությունը մոդելներ է կորցնում: