
«Փաստ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի ձևավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում: Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում–գտնում են նրան համապատասխան աշխատանք:
Թեև մամուլում գրվեց, թե Հերմինե Նաղդալյանը ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահ է ընտրվելու, «Փաստի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ղեկավարությունը նրան մի «թափով» երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կնշանակի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: