«Ռոսպոտրեբնադզորն» անպիտան է ճանաչել Տուլայի շրջանում հայկական կոնյակի խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի շրջանի «Ռոսպոտրեբնադզոր»-ի վարչությունը ստուգել է ալկոհոլային արտադրանքի 164 օբյեկտ, որոնց թվում է եղել նաև հայկական կոնյակը, որը չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթերին, փոխանցում է Rusarminfo-ն:

«Հայկական «Քարերի երկիր» կոնյակը (արտադրող՝ «Արարատի գինու գործարան») ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ուսումնասիրման արդյունքով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթերի պահանջներին»,-ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես նաև հաղորդվում է, որ խախտումների հայտնաբերումից հետո «Ռոսպոտրեբնադզորն» անպիտան է ճանաչել հայկական կոնյակի և տեղական գարեջրի 40 խմբաքանակ, որոնց օրինակները չեն համապատասխանել ընդունված նորմերին:




Լրահոս