Ռայան Գոսլինգը ևս իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան հայտնի դերասան, «Լա-Լա Լենդ» ֆիլմի աստղ Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի արշավին:

Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Enough Project կազմակերպության հաշիվում:

Դերասանը գրառում է կատարել «#պահիրխոստումդ» հեշթեգով՝ իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Անդրե Աղասին,  Լեոնարդո Դի Կապրիոն, Դոն Չիդլը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում:




Լրահոս