ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները։
Նախարարն իր խոսքում նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Հանդիպմանը ներկա տնտեսվարողներից յուրաքանչյուրը նախարարին է ներկայացրել առաջիկա ծրագրերը և ընդլայնման հնարավորությունները։
Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է ոլորտի ներկայացուցիչներին նախարարությանը ներկայացնել իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։
Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները` մասնագետների ուսուցում և վերապատրաստում,հումքի ներկրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ոլորտին առչնվող այլ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման տարբերակներ։