Պուտինը խոստացել է «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալ ՀԱՊԿ երկրներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ» ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ՀԱՊԿ երկրներում: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք գիտենք տարբեր տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Բնականաբար, նման բան չպետք է թույլ տանք և կփորձենք համապատասխան կերպով պաշտպանել Ռուսաստանն ու ՀԱՊԿ մեր գործընկերներին»,-ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքի հարցազրույցում:

Ավելի վաղ «գունավոր հեղափոխությունների» մասին  «Միր»-ի հարցազրույցում պատմել էին ՀԱՊԿ այլ երկրների ղեկավարները: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «գունավոր հեղափոխությունները» արտաքին միջամտություն է անվանել և պատմել, որ այդ սպառնալիքի դեմ պայքարը քննարկվում է կազմակերպության համատեղ զորավարժությունների ժամանակ:

ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:




Լրահոս