
ՀՀ կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը առաջիկայում մոտ 10 մլն դրամի չափով գումար կհատկացնի: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ՏԿՆ աշխատակազմում ստեղծվել է անալիտիկ-վերլուծական աշխատանքային խումբ, եւ այդ գումարը ՏԿՆ-ն պատրաստվում է որպես աշխատավարձ վճարել այնտեղ մարտի 1-ից ընդգրկված փորձագետներին:
Ի դեպ, նշենք, որ այդ խումբը ստեղծվել է մարզպետի գործառույթները հստակեցնելու, պատասխանատվությունն ու պարտականությունները բալանսավորելու, մարզի անձնագիրը մշակելու, մարզերի ու համայնքների զարգացման ծրագրերը վերանայելու նպատակով: Փաստորեն մի հսկա գերատեսչություն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, միայնակ չի կարողանում «բալանասավորել» մարզպետներին, հույսը դրել է աշխատանքային խմբի փորձագետների վրա: