ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ոստիկանները սարիթաղցիներից պահանջում են նստացույցը տեղափոխել Դատախազության դիմացից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած միջադեպերով կալանավորվածների հարազատներն արդեն երկրորդ շաբաթն է նստացույցի են դուրս եկել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն էր զանգահարել կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, ով հայտնեց, թե ոստիկանները նրանց են մոտեցել և պահանջում են դիմացի մայթ անցնել:

ArmLur.am-ն այցելեց Գլխավոր դատախազության շենքի մոտ է հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել:

Հրաչյա Բոյաջյանի կինը` Նարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեքենաներ են կայանել այնտեղ, որտեղ իրենք միշտ նստացույց են արել և խոչընդոտում են իրենց: «Խոսակցությունն այնպիսին է, որ անցեք դիմացի մայթ: Դիմացի մայթ անցնելու նպատակ չեմ տեսնում, այդպես լինի տանս դիմացը կնստեմ, մեծ տարածություն է: Մի անգամ ջուր բաց թողեցին, մի անգամ եկան մեքենաներ են շարում, ոնց կարող են մարդկային կյանքը այդքան ցածր գնահատել»,-նշեց նա:

Արփինե Թովմասյան

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս