
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «կենդանի» է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանը չաջակցեր սիրիական իշխանություններին, ապա այդ երկրում խնդիրներ չէին լինի:
«Եթե Ռուսաստանը չօգներ այդ կենդանուն, ապա խնդիրներ չէին լինի»,-ասել է Թրամփը Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում:
Ընդ որում, նա անհրաժեշտ է անվանել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածը:
Ավելի վաղ Իդլիբում հայտնել էին քիմիական զենքի կիրառման արդյունքում զոհերի մասին: Արևմտյան պետությունները մեղադրել էին սիրիական կառավարական ուժերին խաղաղ բնակչության վրա գործած հարձակման մեջ: Ռուսաստանը կոչ է արել հետաքննել դեպքը: