Այսօր սննդաբաններն ամենավնասակար մթերքների ամենատարբեր ցուցակներն են կազմում՝ նախազգուշացնելով, որ, օրինակ, պիցցան, գարեջուրը կամ տապակած միսը մահացու վտանգ են ներկայացնում:
Սակայն կան նաև սննդաբաններ, ովքեր պատրաստ են ցրել այդ սարսափելի միֆերը.
Բաստուրմա

Այս մթերքը երբեք օգտակար չի համարվել, սակայն անհրաժեշտ է միայն հետևել դրանում աղի քանակությանը:
Կետչուպ

Հետազոտությունները ցույց են տվել, որ կետչուպի մեջ պարունակվող լիկոպենը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Կարմիր միս

Կարմիր միսը մեղադրում են գրեթե ցանկացած հիվանդության մեջ՝ սրտային հիվանդություններից մինչև քաղցկեղ: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր միսը չի կարող ազդել այդ հիվանդությունների առաջացման վրա:
Գարեջուր

Պարզվում է, որ առավոտյան գարեջուրն օգտակար է: Այն կարող է բարելավել մարսողությունը, նույնիսկ կանխարգելել քաղցկեղը: Այն նաև հակաբորբոքային հատկություններ ունի:
Կրեկեր

Կրեկերների վնասը փոքր-ինչ չափազանցված է, քանի որ գրեթե շաքարավազ չի օգտագործվում, ինչպես նաև պատրաստելիս հատուկ ալյուր է օգտագործվում:
Պիցցա

Պիցցան կարող է նաև օգտակար լինել, օրգանիզմը կարող է ապահովել վիտամիններով և կալցիումով:
Գինի

Անկասկած, գինին լավ է սրտի համար, սակայն խոսքը շաբաթական մի քանի բաժակի, այլ ոչ թե ամեն գիշեր մեկ շշի մասին է:
Դեղնուց

Ինչպես և կարմիր միսը, դեղնուցը հաճախ մեղադրում են խոլեստերինի ավելցուկի մեջ: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդների մոտ, որոնք հոսպիտալացվել են սրտային հիվանդությունների պատճառով,խոլեստերինի նորմալ մակարդակ է եղել:
Պոպկորն

Պոպկորն իրականում լավ ազդեցություն ունի, այն պարունակում է մանրաթելեր և հակաօքսիդանտներ:
Սուշի

Սուշին սպիտակուցներ է պարունակում, իսկ ձուկը Օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր է:
Շոկոլադ

Մուգ շոկոլադը, ինչպես նաև կաթնային շոկոլադը դրական ազդեցություն ունեն առողջության վրա, հակաօքսիդանտների և մագնեզիումի լավ աղբյուր է:
Պանիր

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս մթերքի օգտագործումը կարող է քաշի կորուստի հանգեցնել:
Կարագ

Հարուստ է վիտամին K2-ով և Օմեգա-3 ճարպաթթուներով:

























































































