Human Rights Watch-ը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ստեղծողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ստեղծողներին:

«Շնորհակալություն Էրիկ Իսրայելյանին  և «Խոստումը» ֆիլմին սարսափելի հանցանքի դեմ մեր կազմակերպության աշխատանքի աջակցման համար»,-ասվում է թվիթերում կազմակերպության հաղորդագրության մեջ:

Խոշոր կազմակերպությունն աջակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ գրառումը ամրագրելով #KeepThePromise (Պահիր խոստումը) հեշթեգով:

Քըրք Քըրքորյանի միջոցներով ստեղծված «Խոստումը» (The Promise) ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան կինոնկարն է: Ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկն ու Շառլոտա լե Բոնը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում:




Լրահոս