Լուկաշենկոն ստորագրել է ԵՏՄ մաքսային օրենսգիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային օրենսգիրքը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

«Կարող եմ հաստատել, որ պետության ղեկավարը ստորագրել է փաստաթղթերի փաթեթը, ներառյալ՝ նոր Մաքսային օրենսգիրքը»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքը:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացավ ԵՏՄ Բարձրագույն նիստը ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով: Նիստի ընթացքում հաստատվեց Մաքսային օրենսգիրքը: Լուկաշենկոն այդ նիստին ներկա չէր:




Լրահոս