Հայ շախմատիստուհիները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության (144 մասնակից, 11 տուր) առաջին տուրը: Այստեղ Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս