ՀՀԿ-ն միայն նախընտրական քարոզարշավի վերջին միջոցառմանը ծախսել է 10 մլն դրամ. իսկ ո՞ւմ հաշվին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճի վարձակալությունը բավական թանկ է. 10 մլն դրամ: Սա, ի դեպ, այն դահլիճն է, որտեղ սովորաբար անցկացվում են «հարուստ» կուսակցությունների, մասնավորապես իշխող ՀՀԿ-ի համագումարներն ու մյուս միջոցառումները: Իսկ ահա համալիրի համերգային դահլիճի վարձակալությունն արժի 5 մլն դրամ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանն ասել է. «Բայց ամառվա կտրվածքով իրավունք ունենք 20 տոկոս զեղչ անել: Քանի որ համալիրի ջեռուցումը կապված է մեծ ծախսերի հետ, այդ պատճառով դա ամռանն ենք զեղչ անում: Ես Ձեզ ասում եմ, որ բոլորին անխտիր, լինի ՀՀԿ, թե ԲՀԿ կամ ՀՅԴ, ով ուզում է լինի, մենք ունենք պետականորեն որոշված գներ, եւ այն բոլորի համար է գործում»: Մեզ մնում է արձանագրել, որ ՀՀԿ-ն իր՝ միայն նախընտրական քարոզարշավի վերջին միջոցառմանը դահլիճի վարձակալության համար ծախսել է 10 մլն դրամ, թե ո՞ւմ հաշվին, ինքներդ ենթադրեք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս