«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը, ըստ ամենայնի, կլինի Վահե Էնֆիաջյանը, քանի որ, եթե ԱԺ նախագահ դառնա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա Իշխան Զաքարյանը, ըստ ամենայնի, չի դառնա ԱԺ փոխնախագահ, որովհետև նա չի ցանկանում դառնալ Շարմազանովի տեղակալը: Նշենք, որ երեկ արդեն գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը ոչ ոքի չի ցանկանում վստահել խմբակցության ղեկավարի պաշտոնը և, թերևս, հենց ինքն էլ կզբաղեցնի այդ պաշտոնը հակառակ նրան, որ ընդհանրապես ԱԺ նիստերին չի հաճախում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: