Հիասթափված՝ Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հիասթափված խորհրդարանական ընտրություններից, հայրենի Գավառից ու գավառցիներից՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից: Երբ զանգահարեցինք Արզաքանցյանին, նրա օգնականն ասաց, որ Արզաքանցյանը Հայաստանում չէ, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու: Հիշեցնենք, որ Արզաքանցյանը, ում տարբեր կեղծիքներով հաջողվեց գրանցվել որպես պատգամավորության թեկնածու, շատ քիչ ձայն էր հավաքել Գեղարքունիքի մարզում: Նա ընտրություններից հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ շոկի մեջ է, թե ինչպես գավառցիները, որոնց համար ինքը ոչ մի բան չի խնայել, իր հիմնադրամով օգնել է բոլորին, գնացին «ցիգանների պես փող վերցրին ու ընտրեցին փող բաժանողին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս