«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալներն իրենց աճի տեմպերով սկսել են զիջել նախորդ տարիներին: Եթե 2016թ. հունվար-փետրվար ամիսներին հանքարդյունաբերության ծավալները 2015թ. համեմատ աճել էին 41.5 տոկոսով, ապա 2017թ. առաջին երկու ամիսներին այս ոլորտում նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8 տոկոս. այս տարի արդյունահանվել է մոտ 47 մլրդ դրամի արտադրանք: Սա ինքնին հետաքրքիր փաստ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը «նստած է» գերազանցապես հանքահումքային արդյունաբերության վրա, եւ բյուջեի մուտքերի մեջ այս ոլորտից եկած գումարները քիչ չեն: Միաժամանակ, սակայն, տեմպերի նվազումը տրամաբանական է, քանի որ միջազգային շուկայում նվազել են պղնձի եւ մոլիբդենի գները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: