ՀՀԿ-ի հույսը՝ «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, կունենան 62-63 տոկոս ձայն». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգեւորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երեւանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ եւս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է: Հաշվարկը հետեւյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները` ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով եւս մեր գործը կհեշտանա, եւ կունենանք 62-63 տոկոս ձայն»,- ասացին ՀՀԿ-ից: Հիշեցնենք, որ Երեւանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս