Վթարային ջրանջատում «Գառնի-Երևան» ջրատարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի,
• Նուբարաշեն վարչական շրջանի,
• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Խորենացու փող. 28-ից բարձր համարների և 3-րդ փակուղու, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության շենքերի,
• Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,
• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ




Լրահոս