Եվրախորհրդարանի պատգամավորի հայ հարսնացուն և հարսանիքը Արցախում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պլանավորում է հարսանիքն անցկացնել Արցախում: Այս մասին հայտնել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդ դարձած պատգամավոր Բորիս Զալան՝ պատմելով Արցախ կատարած այցի մասին:

Rusarminfo-ն պարզել է, թե ով է Ֆրանկ Էնգելի հարսնացուն:

Նրա հարսնացուն Տաթև Մանուկյանն է, ծնվել է Հայաստանում, այժմ բնակվում է Բրյուսելում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Շվեդիա, որտեղ ընդունվել է Դալարնի ինստիտուտ, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Բելգիա:

Զույգի հարսանիքը պլանավորվում է անցկացնել 2017թ. ամռանը:

Ավելի վաղ Տաթևը սոցցանցի իր էջում հրապարակել էր Էնգելի հետ լուսանկարը, որում նրանք հայկական տարազով են և մակագրել այն. «Դա եղավ քառօրյա պատերազմից հետո, երբ մեր բուռն քննարկումներից հետո Ֆրանկն ասաց. «Նրանք (ադրբեջանցիները) չեն վերցնի ոչ մի միլիմետր հող: Եթե պետք լինի ես ռազմական հագուստ կկրեմ»: Այդ ժամանակ մարմինս փշաքաղվեց և ես ժպտալով ասացի. «Դա առավել տպավորիչ է, քան ասել՝ ես քեզ սիրում եմ»: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ բանակի պաշտպանները ոչ միայն բանակի ներսում են, այլև դրանից դուրս: Մենք բոլորս պատրաստ ենք ռազմական հագուստ կրել՝ գիտակցաբար և անգիտակցորեն»:

Նշենք, որ Ֆրանկ Էնգելն Արցախ այցելելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզման է հայտարարվել:




Լրահոս