ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն առավել ագրեսիվ է դարձել: «Մենք Ռուսաստանի կողմից ուղիղ սպառնալիք չենք տեսնում մեր Դաշինքի անդամների դեմ: Սակայն տեսնում ենք առավել ագրեսիվ Ռուսաստան»,-ասել է Ստոլտենբերգը CNN հեռուստաընկերության հարցազրույցում:
Այն հարցին, թե արդյոք Մոսկվայի և Արևմուտքի միջև ներկայիս հարաբերությունները կարելի է «սառը պատերազմ» անվանել, Ստոլտենբերգը պատասխանել է, որ դա «սառը պատերազմ» չէ, սակայն խոստովանել է հարաբերություններում առկա լարվածությունը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսատանը ՆԱՏՕ-ի անդամ և հարևան է:
«Այդ իսկ պատճառով մենք պետք է միջոցներ գտնենք Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար»,-ասել է նա: