Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկն այսօր վերաբերում էր ջրօգտագործողների ոլորտին:
«Ձեզանից ակնկալում ենք այս տարի ՋՕ-երի համակարգում կտրուկ դմփոց ռեֆորմ»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին:
Նա հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնել 2017 թվականին ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշման նախագիծ, որը պետք է ընդունեն մինչեւ այս տարվա մայիսի 31-ը:
«Պարո′ն Հարությունյան, ինչ ենք ակնկալում ձեզանից. նախ եւ առաջ խոսքն ինչի՞ մասին է. մենք ունենք համայնքներ, որտեղ որ հողի պարունակությունը, բովանդակությունը, կառուցվածքն այնպիսին է, որ մի միավոր բերք ստանալու համար, մի միավոր հողը ջրելու համար օգտագործում են ջուրը շատ ավելի շատ, քան մնացած համայնքներում, եւ դա բերում է անհավասար պայմանների»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում