
Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է «Եվրատեսիլ»-ում մասնակցության գլխավոր պայմանը:
«Ուկրաինան կապահովի մրցույթի բոլոր մասնակիցների հավասար հնարավորությունները: Գլխավոր պայմանն Ուկրաինայի օրենսդրության հանդեպ հարգանքն է»,-ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի թվիթերի էջում:
Մարտի 2-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է «Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի մասնակից Յուլիա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա: