Gallup International-ի հարցման արդյունքների համաձայն՝ աշխարհում մարդկանց ամեն 6-րդն ( 62%) իրեն կրոնավոր է համարում, հարցվածներից 9%-ը՝ աթեիստ, իսկ մնացածը՝ ոչ կրոնավոր:
Կրոնավոր քաղաքացիների ամենամեծ թվով պետություն է ճանաչվել Թայլանդը՝ 98%: Երկորդ տեղում է հայտնվել Նիգերիան (97 %): Երրորդ տեղում են Կոսովոն, Հնդկաստանը, Գանան, Պապուա Նոր Գվիենան, Կոտ դ’Իվուարը: Չորրորդ տեղում է Ֆիջին (94%):
Ցուցակում Հայաստանը 5-րդ տեղում է, իրենց կրոնավոր են համարում երկրի քաղաքացիների 92%-ը: Ռուսաստանում՝ քաղաքացիների 61%-ը: