
Տարվա արդյունքներով նախատեսվում է 3.2 տոկոսից բարձր տնտեսական աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, տարվա արդյունքներով այդ տոկոսը հաստատ հաղթահարվելու է: Անդրադառնալով ՀՀ եկող ներդրումներին` Արամյանը նշեց, որ ՌԴ-ի գումարներն ամեն դեպքում մեզ համար նշանակություն ունեն: Նրա խոսքով, ՀՀ-ն կարող է ծառայել որպես հարթակ, որպեսզի կապի ԵԱՏՄ-ն արաբական երկրների հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: