ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Սիլվեստր Ստալոնեն, Շերը, Օռլանդո Բլումը, Քրիստիան Բեյլը և այլ համաշխարհային աստղեր` «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի TCL Chinese Theatre կինոթատրոնում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է:

Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել համաշխարհային մի շարք աստղեր՝ Քարդաշյան քույրերը, Սիլվեստր Ստալոնեն, Շերը, Օռլանդո Բլումը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ լե Բոնը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը:

Համաշխարհային աստղերը կոչ են արել դիտել ֆիլմն ու քննադատել Ցեղասպանությունը:

Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը թվիթերի իր էջում, անդրադառնալով ֆիլմին, գրառում է կատարել. «Խնդրում եմ բոլորին դիտել «Խոստումը» ֆիլմը, թող բոլորն իմանան հայ ժողովրդի պատմության մասին»:

Քըրք Քըրքորյանի միջոցներով ստեղծված «Խոստումը» (The Promise) ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան կինոնկարն է: Ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկն ու Շառլոտա լե Բոնը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում: Հայաստանում և Ռուսաստանում մեծ էկրաններին կհայտնվի ապրիլի 27-ից:




Լրահոս