Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման, հաստատման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծերը, որոնք հավանության արժանացան:
Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը, ինչպես նաև գյուղում աղքատության նվազմանը:
Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ևս ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցի զեկուցումից հետո բուռն արձագանքեց նախարարի առաջարկին:
«Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համարում ենք համակարգը ոչ էֆեկտիվ, վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցինք»,- նշեց նա` հավելելով. «Դուխով գնացեք առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում