Վարչապետի խորհրդականի պաշտոնը՝ ձանձրալի. Սամվել Սանամյանը չսպասեց նույնիսկ ԿԸՀ որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը, որը Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն էր առաջադրել ԱԺ ընտրություններում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սանամյանը դեռ մինչ ընտրությունը իր մտերմիկ շրջապատում հայտարարել էր, թե մտադիր է գնալ խորհրդարան, մինչդեռ հիմա լուրեր կան, թե մանդատից էլ է հրաժարվելու: Հատկանշական է, սակայն, փաստը, որ Սանամյանն աշխատանքից ազատվել է դեռ մինչեւ մանդատ ստանալը. ինչպես հայտնի է՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ՍԴ դիմելու պատճառով ԿԸՀ-ն չի շտապում նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատները բաշխել՝ սպասելով ՍԴ որոշմանը:

Իսկ Սանամյանն աշխատանքից ազատվել է՝ չսպասելով ԿԸՀ-ին, քանի որ, ասում են, նրան ձանձրացրել է վարչապետի խորհրդականի պաշտոնում աշխատանքը: Հիշեցնենք, որ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի նախկին գլխավոր վարչության պետ Սանամյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել ընդամենը 2 ամիս առաջ՝ փետրվարի13-ին:




Լրահոս