Այսօր ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում «Անդրանիկ Մարգարյանի» անվան քաղաքական դպրոցի երկրորդ փուլի առթիվ ասուլիս էր հրավիրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի ժամանակ դպրոցում դասավանդելու հրավեր արեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել դպրոցում երկու պատճառով: Հասկանալի է, որ առաջին նախագահի այցելությունը պատվաբեր է ուսումնական հաստատությունների համար»,- նշեց նա:
Աշոտյանը հավելեց, որ պաշտոնական հրավեր դեռ չեն արել, բայց անելու են: «Երկրորդ պատճառը եվրոպական է և ցիվիլ, կա համալսարանական ազատություն կոչվածը, որը նշանակում է՝ չսահմանափակել կրթության բովանդակությունը, չզբաղվել գրաքննությամբ»,- հավելեց Արմեն Աշոտյանը: