Հայտնի են դարձել նոր մանրամասներ նոր iPhone-ի մասին: Այն կունենա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև արագ լիցքավորման տեխնոլոգիա: Այս մասին հայտնել է Cowen and Company ընկերության վերլուծաբան Թիմոթի Արկուրին:
Ինչպես նաև հայտնի է դարձել, որ Apple ապագա սմարթֆոնները կստանան 4,7 և 5,5 դյույմ էկրան:
Այն նաև առավել տարողունակ մարտկոց կունենա:
Բացի այդ, նոր iPhone-ը կստանա USB Type-C Power Delivery-ով Lightning միակցիչ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, թե ինչ դիզայն կունենա նոր iPhone 8-ը: