
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:
Կարեն Կարապետյանը կարևորեց ընդունված որոշումները և նշեց. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլև բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, և նրանք հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների բիզնես համայնքի միջև: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու սերտ համագործակցում»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: