ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցանկը հստակեցվել է, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով սահմանվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել է, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից

Կարեն Կարապետյանը նշել է, որ բյուջեն սուբսիդավորելու ծախս չի կրում. «Ծախսերը կրում են մատակարար ընկերությունները: Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս